Jump to content

Կարո Հախվերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հախվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարո Հախվերդյան
Քաղաքացիությունը  Իրան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 11, 1945(1945-01-11) (79 տարեկան)
Ծննդավայր Թեհրան, Իրան
Դիրք կիսապաշտպան

Կարո Հախվերդյան ( պարս.՝ کارو حق‌وردیان, հունվարի 11, 1945(1945-01-11), Թեհրան, Իրան), իրանահայ նախկին ֆուտբոլիստ[1]։

Հախվերդյանը սկսել է ֆուտբոլ խաղալ 13 տարեկանում՝ Գոհար սիրողական ֆուտբոկային ակումբում[2]։ Մարզիչ Արշավիր Երիցյանի շնորհիվ նա դարձել է իր թիմի լավագույն խաղացողներից մեկը։ Սակայն նրա ծնողները անհանգստանում էին, որ ֆուտբոլը խանգարում էր նրա դասերին և զգուշացրել են, որ Հախվերդյանը դադարեցնի ֆուտբոլով զբաղվել և կենտրոնանա դասերի վրա[2]։

Սակայն Հախվերդյանը դեմ է գնացել իր ծնողների որոշմանը և շարունակել է իր ֆուտբոլային կարիերան։ Նա բազմիցս օգնել է իր թիմին հաղթել մի շարք առաջնություններում[2]։

1963 թվականին Հախվերդյանին նկատել է Թեհրանի Արարատ ֆուտբոլային ակումբի մարզիչ Գառնիկ Մեհրաբյանը։ նկատելով նրա տաղանդը՝ Մեհրաբյանը Հախվերդյանի հետ անմիջապես պայմանագիր է կնքել՝ մինչև մրցաշրջանի մյուս փուլը[2]։ Նա այստեղ խաղացել է երեք մրցաշրջան։ Այնուհետև նրան նկատել է մարզիչ Զդրավկո Ռայկովը[1]։ Էսթեգալ ֆուտբոլային ակումբում խաղացել է վեց մրցաշրջաններում, որտեղ խաղացել է Պերսեպոլիս ֆուտբոլային ակումբի դեմ[3]։

Հախվերդյանը 23 հանդիպում է անցկացրել Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականում՝ միակ գոլը խփելով 1970 RCD առաջնությունում՝ Պակիստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Karo Haghverdian at National-Football-Teams.com
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Statistics: Iran [ Team Melli]». teammelli.com.
  3. matcheshttp://www.fifa.com/classicfootball/stories/classicderby/news/newsid=1165699.html
  4. «Statistics: Iran [ Team Melli]». teammelli.com.